Ցավ
Աճուկային ցավ (Inguinal Pain). urolog.am
Աճուկը կամ աճուկային շրջանը հանդիսանում է որովայնի խոռոչի ստորին եզրի մի մասը՝ ազդրին մոտ: Այստեղ է գտնվում աճուկային խողովակը (լատ. canalis inguinalis), որի միջով անցնում են ազդրի խոշոր անոթները և տղամարդկանց մոտ սերմնալարը, իսկ կանանց մոտ արգանդի կլոր կապանը, այստեղ կարող են իջնել աղիների կանթերը՝ առաջացնելով ճողվածք:
Ցավ աճուկային շրջանում` տարբեր հիվանդությունների ժամանակ
Ցանկացած կողմում աճուկային շրջանում ցավի ժամանակ հարկ է դիմել բժշկին, քանի որ դա կարող է լինել ճողվածքի նշան: Աճուկային ճողվածքներն առաջանում են տեղային հենարանային հյուսվածքների թուլացման պատճառով, որը թույլ է տալիս աղիների կանթերը որովայնից սահեն աճուկ: Ճողվածքը նկատելի է դառնում որպես աճուկային շրջանում ուռածություն՝ հատկապես կանգնած վիճակում: Սակայն Դուք կարող եք ցավ զգալ առանց տեսանելի ուռածության:
Տղամարդուն զննման ժամանակ բժիշկը կարող է թաքնված ճողվածքը հայտնաբերել մեկ մատը ամորձապարկ մտցնելու ճանապարհով: Ճողվածքը կարող է տհաճ բարդություններ առաջացնել օրգանիզմի համար: Եթե բացվածքը համեմատաբար մեծ չէ, իսկ աղիների կանթը հարաբերականորեն մեծ է, ապա վերջինս կարող է սեղմվել կամ օղակվել: Եթե սա տեղի է ունենում, ապա այն կոչվում է օղակված ճողվածք: Օղակված ճողվածքը պահանջում է անհետաձգելի վիրահատություն, քանի որ խախտվում է օղակված աղու արյունամատակարարումը, ինչն էլ բերում է նրա քայքայման:
Կոնքի շրջանում (ադնեքսիտ, էնդոմետրիտ, պրոկտիտ, պարամետրիտ), ոտքերում առկա վարակը կարող է բերել աճուկային շրջանում ավշային հանգույցների մեծացման և ցավոտության: Կոնքի շրջանի վարակները հետևյալն են.
- ադնեքսիտ,
- էնդոմետրիտ,
- պրոկտիտ,
- պարամետրիտ:.
Աճուկային շրջանի ուռուցքները կարող են լինել քաղցկեղ կամ բարորակ ուռուցք: Այն կարող է լինել նաև սիֆիլիսի առաջնային շրջանի դրսևորում:
Ցածր տեղակայված երիկամային քարը, միզածորանի քարը նույնպես կարող են առաջացնել աճուկային շրջանի ցավ: Երիկամային խիթի նոպան առաջանում է հանկարծակի, կարող է տևել մի քանի րոպե, ժամեր և օրեր: Այն բնութագրվում է գոտկատեղի կամ թուլակողի շրջանում սուր ցավով, ճառագայթում է միզածորանի ընթացքով դեպի աճուկային շրջան, միզապարկ, արտաքին սեռական օրգաններ: Հաճախակի միզարձակումը և մեզի մեջ արյունը օգնում են ճիշտ ախտորոշմանը:.
Եթե Ձեր աճուկային շրջանի ցավը կապված չէ ոչ ավշային հանգույցների մեծացման, ոչ երիկամներում քարի առկայության հետ, ապա այն կարող է առաջանալ ողնաշարի սկավառակի կողմից այդ շրջանը նյարդավորող նյարդերի ճմլման հետևանքով: Դրա պատճառը կարող է լինել ողնաշարի գոտկային շրջանի օստեոխոնդրոզը:
Սակայն հաճախ աճուկային շրջանում ցավը վկայում է միզասեռական վարակի և բորբոքման մասին, որոնք բերում են աճուկային շրջանում ավշային հանգույցների մեծացման և ցավոտության: Այդպիսի հիվանդությունների հետևանքով առաջացած ցավը վտանգավոր է տղամարդկանց համար, քանի որ դրա հետևանքով հնարավոր է .
- սեռական ակտիվության խանգարում,
- իմպոտենցիա,
- անպտղություն:
Սովորաբար նմանատիպ ցավերին ուղեկցում են այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են դժվարացած կամ ցավոտ միզարձակումը, արյան մեջ մեզի առկայությունը, գոտկային շրջանի ցավերը: Եթե աճուկային ավշային հանգույցներն այտուցվել են, սակայն չեն ցավում, ապա դա կարող է լինել քողարկված սեռական վարակի դրսևորում:.
Աճուկային շրջանի ցավի պատճառների մեջ կարելի է առանձնացնել հետևյալ հիվանդությունները.
- աճուկային շրջանի վնասվածքներ,
- վեզիկուլիտ,
- սեռական հերպես տղամարդկանց մոտ,
- կոլիկուլիտ,
- էպիդիդիմիտ,
- որովայնի քրոնիկական պրոպտոզ,
- կրիպտօրխիզմ (ամորձին աճուկային խողովակում),
- ֆունիկուլյոզ, սերմնալարի լիպոմա,
- հեմատոմա (ազդրային զարկերակի պունկցիայից հետո),
- ոտքի ենթամաշկային մեծ երակի վարիկոզ հանգույց,
- ազդրային զարկերակի անևրիզմա:
Աճուկային շրջանում ցավերի առաջացման դեպքում անհրաժեշտ է դիմել գինեկոլոգին, ուրոլոգին, օնկոլոգին՝ պայմանավորված առաջացած ցավի առաջնային պատճառով:
Կարդացեք նաև
Կոնքի խոռոչի քրոնիկ ցավի համախտանիշը (ԿՔՑՀ) բավականին տարածված ախտաբանություն է, որն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ՝ կապված քրոնիկ պրոստատիտի հետ...
Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...
Պոչուկը կազմված է 3-5 ողերից, որոնք միացած են աճառային թիթեղներով: Մեծ տարիքում նրանք միանալով` կազմում են մեկ ոսկր...
Միգրեն ունեցող մարդիկ հաճախ նշում են, որ իրենց նոպաների առաջացմանը նպաստում են իրավիճակը, իրադարձությունները, որոշակի սնունդը և ըմպելիքը։ Այս սադրիչ գործոններին այլ կերպ անվանում են նաև տրիգերներ...
Որովայնի ցավն ընդհանուր տերմին է, որով նկարագրվում է կրծքավանդակի և կոնքի միջև՝ որովայնի շրջանում, կծկանքների և ցավային զգացողությունների առաջացումը։ Յուրաքանչյուր ոք կյանքի տարբեր ժամանակահատվածում...
Գլխացավով մարդիկ, դիմելով խորհրդատվության, հաճախ հարցնում են՝ նախօրոք ի՞նչ հետազոտություններ պետք է անցնել, որպեսզի առաջին այցը բժշկի մոտ առավելագույն արդյունավետ անցնի...
Ձմռանն ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր տառապում են ցրտի հետևանքով առաջացող գլխացավից։ Այն առաջանում է չպաշտպանված գլխի վրա ցածր ջերմաստիճանի ազդեցությունից, սառը ջրի հետ շփվելիս կամ սառը ուտելիք ուտելիս...
Նույնիսկ ալկոհոլի ոչ մեծ չափաբաժինը կարող է գլխացավ առաջացնել մարդկանց 80%-ի մոտ։ Ինչու է այդպես և ինչպես փրկվել այդ գլխացավից...
Պարանոցի և մեջքի ցավը տարածված գանգատ է, որը կյանքի որևէ պահի զգում է մարդկանց 80 տոկոսը:
Ողնաշարի պարանոցային, կրծքային, գոտկա-սրբանային հատվածներում ցավը կարող է տարբեր խնդիրների հետ...
Կլաստերային գլխացավերն ուժեղ արտահայտված, ամենօրյա, բավականին երկարատև գլխացավերի նոպաներ են: Այդ ցավերն անվանվում են նաև՝ հիստամինային գլխացավերի համախտանիշ, միգրենոզ նևրալգիա, ցիլիար նևրալգիա և այլն...
Ծնկան հոդում ցավի առկայությունն անուշադրության մատնել չի կարելի, քանի որ այն կարող է վկայել լուրջ հիվանդությունների մասին...
Աբդոմինալ միգրենը պարոքսիզմալ իդեոպաթիկ խանգարում է, որն արտահայտվում է որովայնի կենտրոնում ցավերի էպիզոդներով (դրվագներով)՝ 1-72 ժամ տևողությամբ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն